Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Էս չե՞ք ճիվաղներ

Էս չե՞ք ճիվաղներ
05.06.2023 | 15:57

44-օրյա պատերազմում երկու ոտքը կորցրած ԱՐԱՄ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ զրկել են 1-ին կարգից՝ գցելով երկրորդ:

Էս չե՞ք ճիվաղներ:

Ինչ կապիկությունների վրա ասես փող են ծախսում՝ տղերքին էլ հասանելիքից զրկում:

Թեհմին ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ.Գ.

Միայն այս հերոսը չէ:

Առաջիկա օրերին նույն որոշումն են ընդունելու նաև մեր մյուս հերոսի` դարձյալ երկու ոտքերը կորցրած ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ նկատմամբ։

Հետո էլ թշվառները կմտածեն սահմանել կարգ, որ հերոսներն ամեն տարի հաշմանդամությունը հաստատող փաստաթղթեր ներկայացնեն, որ եթե պրոթեզավորված լինեն, արդեն եղած կարգն էլ չեղյալ համարեն։

Երևի մտածում են` շուրջ 10 000 հաշմանդամ զինվորականի ինչպե՞ս գումար տան։

Չէ՞ որ միլիոնների պարգևավճարներին չի բավականացնի։

Նաև այսպես են արժեքներ ոտնահարում, այն դեպքում, երբ պատերազմի դժոխքով անցած զինվորը` որպես կենդանի հերոս պիտի արտոնյալ խավ լիներ։

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2600

Մեկնաբանություններ